Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Աստղաձոր բնակավայրի 62-րդ փողոցի թիվ 5 գազատար խողովակաշարը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական N15062023-05-0088, տրված՝ 15.06.2023 թ․, d=76մմ, L=398.30 մ, d=159 մմ, d=108 մմ, Լ=10 մ, Լ=288.7 մ, d=89 մմ, d=57 մմ, Լ=10 մ, Լ=268.8 մ, d=57 մմ, Լ=65.10 մ, 18948360 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ), Վարդենիկ բնակավայրի 39-րդ փողոցի թիվ 31 գազատար խողովակաշարը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական N29082023-05-0027, տրված՝ 28.08.2023 թ․, d=220 մմ, L=158 մ, d=180 մմ, Լ=205 մ, d=178 մմ, Լ=199 մ, d=150 մմ, Լ=700 մ, d=63 մմ, Լ=776 մ, d=108 մմ, Լ=95 մ, 24005670 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ), Զոլաքար բնակավայրի 15-րդ փողոցի թիվ 45 գազատար խողովակաշարը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական N08082023-05-0030, տրված՝ 08.08.2023 թ., d=159 մմ, L=457 մ, d=125 մմ, Լ=354 մ, d=108 մմ, Լ=106 մ, d=89 մմ, Լ=103 մ, d=76 մմ, Լ=338 մ, d=57 մմ, Լ=257 մ, 31471520 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ), Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին տափ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 4 գազատար խողովակաշարը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական N23062023-05-0025, տրված՝ 23.06.2023 թ․, d=159 մմ-10 մ, d=76 մմ-455 մ, d=108 մմ-311 մ, d=89 մմ-224 մ, 15061390 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համար:
- Առաջարկել Մարտունի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|