2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի №121-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի ««Վարդենիկի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը վերսկսելու մասին» №121-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագրում «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերը փոխարինել «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով. 2) որոշման 1-ին կետում «վերսկսել «Վարդենիկի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը» բառերը փոխարինել «ստեղծել «Վարդենիկի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն» բառերով. 3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով ՝ «1.1. Հաստատել «Վարդենիկի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(33.36 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|