|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2123-Ա |
ՆՈՐԻԿ ՀԱՅԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հանձնաժողովի 19.12․2024 թվականի արձանագրությունը և նկատի ունենալով, որ բացակայում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված վարչական իրավախախտման դեպքը ՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Նորիկ Հակոբյանի նկատմամբ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հարուցված վարչական վարույթը կարճել վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով։
- Համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին՝ սույն որոշման մասին ծանուցել Նորիկ Հակոբյանին։
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արտյոմ Քոչարյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|