Ծնվել է 1983թ-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1990-2000թթ-ին սովորել և ավարտել է Մարտունու թիվ 3 միջն. դպրոցը:
2000-2004թթ-ին ընդունվել և ավարտել է Մարտունու պետական քոլեջը՝ հաշվապահական հաշվառում և էկոնոմիկա բաժինը:
2001-2003թթ-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2004-2009թթ-ին ընդունվել և ավարտել է Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում բաժինը:
2012թ-ից աշխատել է «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ապահովագրական ընկերությունում որպես գործակալ:
2014թ-ից մինչև օրս, որպես անհատ ձեռնարկատեր, վերոնշված ընկերությունում շարունակում է գործունեությունն որպես տարածաշրջանի պատասխանատու:
2016թ-ին ընտրվել է Մարտունի համայնքի ավագանու անդամ: 2017թ-ին ընդունվել է Գավառի պետական համալսարանի տնտեսագիտություն բաժնի մագիստրատուրա:
Ամուսնացած է, ունի 2 որդի: |