Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.11.24 Աստղաձորում կառուցվում են խմելու ջրագծի ներքին ցանցի նոր հատվածներ (տեսահոլովակ)
2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերով Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում ընթանում են խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։   Ըստ հաստատված ծրագրի՝ կառուցվող ջրագիծն ունի 2340 գծամետր ընդհանուր երկարություն, որն ընդգրկում է Աստղաձորի 35-րդ փողոցի 530 մետր, 42-րդում և 45 րդում՝ 410 մետր, 36-րդում և 53-րդում՝ 1050 մետր, 28-րդ փողոցում՝ 200 մետր հատվածներ։ Ջրագիծը կառուցվում է պոլիէթիլենյա D=110 մմ խողովակներով։   Ծրագրի մասին․  🔹 Ծրագրի անվանում՝ «Աստղաձորի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում»,  🔹 Շինարարական աշխատանքների արժեք՝ շուրջ 25 միլիոն ՀՀ դրամ, որի 75%-ը պետբյուջեից և 25%-ը՝ համայնքի բյուջեից,  🔹 ... Մանրամասն
19.11.24 Ամանորյա համատեղ բացօթյա միջոցառման հրավեր

Ամանորյա միջոցառումների շրջանակում «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ը նախատեսում է կազմակերպել համատեղ տոնական միջոցառում` համայնքի կրթական և մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ: Միջոցառման ձևաչափը՝ դիմակահանդես:  Մանրամասների համար դիմել «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ։ Հեռախոս` 077307782

18.11.24 Լուսավորության ցանցի կառուցում Զոլաքարում

Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 5-րդ և 7-րդ փողոցներում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են լուսավորության ցանցի տարածման աշխատանքներ՝ մոտ 50 հենասյուների տեղադրմամբ։   Ծրագրի մասին․   ⚡️ Ծրագրի անվանում՝ «Զոլաքար բնակավայրի 5-րդ և 7-րդ փողոցներում լուսավորության ցանցի տարածման աշխատանքներ»,   ⚡️ Շինարարական աշխատանքների արժեք՝ 5 միլիոն 700 հազար ՀՀ դրամ,   ⚡️ Երկարությունը՝ շուրջ 1500 գ/մ,   ⚡️ Իրականացնող կազմակերպություն՝ «Կոմպլեքս» ՍՊԸ,   ⚡️ Տեխնիկական հսկողություն իրականացնող՝ «Տեխնո շին» ՍՊԸ,   ⚡️ Աշխատանքները կատարվել են 60%֊ով։

17.11.24 «Կանաչ և կայուն զարգացում» ինտելեկտուալ խաղ (տեսանյութ)

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Հայաստանի համայնքների միության, Գավառի, Սևանի և Մարտունու համայնքապետարանների կողմից համատեղ Գավառում անցկացվել է «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ:  Դիտել տեսանյութը

16.11.24 Գեղանկարիչ Սամվել Մարտիրոսյանի այցը Մարտունու մանկական արվեստի դպրոց
Մարտունու մանկական արվեստի դպրոցում նոյեմբերի 15-ին Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի մեթոդիստ, գեղանկարիչ Սամվել Մարտիրոսյանն անցկացրեց ուսումնամեթոդական օգնություն ուսուցիչներին և վարպետաց դաս աշակերտների հետ։ Երեխաները ոգևորությամբ հետևում էին վարպետի աշխատանքին և նրան հղում հետաքրքիր հարցեր։
15.11.24 Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում Վարդենիկում

Ավարտին են մոտենում Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ։   Ծրագրի մասին․  Ծրագրի անվանում՝ «Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ շենքի տանիքի վերանորոգում»,   Շինարարական աշխատանքների արժեք՝ 15 միլիոն 780 հազար ՀՀ դրամ,   Մակերեսը՝ 500 ք/մ,   Իրականացնող կազմակերպություն՝ «Պրոստրոյ» ՍՊԸ,   Տեխնիկական հսկողություն իրականացնող՝ «Ստյոպշին» ՍՊԸ,   Աշխատանքները կատարվել են 95%֊ով

14.11.24 Աշակերտներն այցելեցին «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»
Նոյեմբերի 14-ին «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ այցելեցին Ներքին Գետաշենի N1 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով:   Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու քոլեջի միջավայրին, մասնագիտություններին, կրթական ծրագրերին և գործնական դասընթացներին:   Դասախոսական կազմը սիրով ներկայացրեց դասընթացների բովանդակությունը, ուսումնական նյութերը և ցույց տվեց մասնագիտական հմտությունների զարգացման աջակցումը՝ ապահովելով կարողություններին միտված կրթություն:   Այցը հնարավորություն էր՝ աշակերտներին ներկայացնել իրենց ապագա մասնագիտությունը, հասկանալու, թե ինչպիսի հնարավորություններ է առաջարկում քոլեջը, որի ... Մանրամասն
13.11.24 Ծովինար բնակավայրում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ
2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ասֆալտապատվել է Ծովինար բնակավայրի 5-րդ թաղամասի 14-րդ փողոցի 533 մետր հատված։ Փողոցը հանդիսանում է նաև Ծովինար բնակավայրը Մ11 Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհին կապող այլընտրանքային ուղի։   Ծրագրի մասին․  Ծրագրի անվանում՝ «Ծովինար բնակավայրի 5-րդ թաղամասի 14-րդ փողոցի 533 մ հատվածի ասֆալտապատում»    Շինարարական աշխատանքների արժեք՝ շուրջ 43 միլիոն 390 հազար ՀՀ դրամ, որի 50%-ը պետբյուջեից և 50%-ը՝ համայնքի բյուջեից    Երկարություն՝ 533 գծամետր    Մակերես՝ 2959 քմ    Իրականացնող կազմակերպություն՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ    Տեխնիկական հսկողություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner