Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- 2024 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակավայրերի միջև անցկացվող «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարում մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրելու համար համայնքի բյուջեից տրամադրել 450000 (չորս հարյուր հիսուն հազար) դրամ, որից՝
1-ին տեղ զբաղեցնող թիմին՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ, 2-րդ տեղ զբաղեցնող թիմին՝ 150000 (հարյուր հիսուն հազար) դրամ, 3-րդ տեղ զբաղեցնող թիմին՝ 100000 (հարյուր հազար) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|