Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2013-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 դեկտեմբերի 2024 թվականի N 2013-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՄԱՐՏՈՒՆԻ, Գ. ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 32 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՍՏԱՍ ԱՎԵՏԻՔԻ ՆԵՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Անաստաս Ավետիքի Ներգարյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Գ. Նարեկացու փողոց, թիվ 32 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Անաստաս Ավետիքի Ներգարյանի (ծնված՝ 11․09.1972 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-003-0415-0004 կադաստրային ծածկագրով 0,0867 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 158․76 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1984 թվականին) և 163․31 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1984 թվականին) գույքային իրավունքները (համաձայն չափագրման փաստաթղթերի):
  2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
  3. Անշարժ գույքին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, քաղաք Մարտունի Գ. Նարեկացու փողոց, թիվ 32 հասցեն:
  4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  5. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Գեղարքունիքի  մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1663-Ա որոշումը։
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner