Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Սամվել Մանուկի Խաչատրյանի 23.08.2022 թվականի դիմումը՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում գտնվող 05-062-0045-0072 կադաստրային ծածկագրով 0․0931 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի (հասցեն՝ գյուղ Մադինա, 6-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 24), 05-062-0109-0129 կադաստրային ծածկագրով 0.81 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի և 05-062-0110-0021 ծածկագրով 0.2425 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի՝ Մարտունի համայնքի բաժնային սեփականություն հանդիսացող 1/2 բաժնեմասերը նվիրատվությամբ օտարել նշված գույքերի մյուս 1/2 բաժնեմասերի սեփականատեր հանդիսացող Սամվել Մանուկի Խաչատրյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|