18.10.25
Երևանյան փողոցում ընթանում են արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքներ (տեսանյութ)
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի ամբողջական վերակառուցման աշխատանքներ։ Նոր լուսավորության համակարգը նախատեսվում է կառուցել ժամանակակից, էներգախնայող LED տեխնոլոգիայով՝ ապահովելով փողոցի լուսավորությունն ամբողջ երկարությամբ։ Աշխատանքների շրջանակում կատարվում են՝ Դիտահորերի կառուցում, Ստորգետնյա խրամուղիների փորում և մալուխների անցկացման աշխատանքներ, Հողանցման և կառավարման համակարգերի տեղադրում, Պողպատե հենասյուների տեղադրում և LED լամպերի մոնտաժ։ Հին լուսավորության համակարգը ապամոնտաժվում է, իսկ դրա փոխարեն Երևանյան փողոցում կառուցվում են նոր լուսավորող հենասյուներ, ...
Մանրամասն |
|
17.10.25
Ավարտին են մոտենում Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները (տեսանյութ)
|
Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են․ Հոկտեմբերի 16-ի երեկոյան ժամը 19։00-ի դրությամբ Մարտունի քաղաքի Սայաթ֊Նովա, Գ. Զիրոյան և Մյասնիկյան փողոցների հատման տարածքում իրականացվում էին ասֆալտապատման աշխատանքներ։ Դիտել տեսանյութը
|
|
16.10.25
Մեկ տարի անց՝ կրկին երկու մեդալ (տեսանյութ)
|
2025 թվականի հոկտեմբերի 8-ից 14-ը Լոնդոնում կայացավ WKO K1 աշխարհի առաջնությունը, որին ՀՀ հավաքականից մասնակցում էին նաև Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրից երկու պատանի մարզիկ։ Հավաքականը գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը։ Թեժ մրցապայքարի արդյունքում՝ պատանիներից ութամյա Գրիգոր Սաֆարյանը նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ իննամյա Խաչիկ Խլղաթյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Սաների մարզիչ Արաքս Մարգարյանի / Аро Маргарян / հավաստմամբ՝ Անգլիայի առաջնությանը մասնակցում էր աշխարհի 36 պետության մոտ 3000 մարզիկ և մարզուհի, և այդ հաղթանակը բավականին դժվար էր վաստակել։ -Սիրելի՛ հայորդիներ, կրկի՛ն անգամ շնորհավոր և շնորհակալություն՝ մեր երկրի, մարզի, համայնքի ...
Մանրամասն |
|
16.10.25
Կդադարացվի գազամատակարարումը
|
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության տեղեկացմամբ՝ պլանային աշխատանքներ («Սևան-Գավառ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի 📌Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
|
|
16.10.25
Բերքի տոնը Երանոս բնակավայրում (տեսանյութ)
|
Անցած կիրակի՝ հոկտեմբերի 12-ին, Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի մշակույթի կենտրոնի բակում տեղի ունեցավ «Բերքի տոն» խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցեցին մշակույթի կենտրոնի պարի, դհոլի և կիթառի խմբերը։ Գեղարվեստական ելույթներից զատ՝ ամեն խումբ ներկայացավ Բերքի տոնի իր տաղավարով, որտեղ տեղ էին գտել Երանոս գյուղի հին և ներկա մշակույթի նմուշներ՝ ավանդական բազմատեսակ ուտեստներով։ Միջխմբային մրցույթում լավագույնը ճանաչվեցին պատանի դհոլահարները։ Միջոցառմանը հրավերով ներկա էին Վարդաձորի և Ձորագյուղի մշակույթի կենտրոնների աշխատակիցներ, ինչպես նաև երանոսցի երիտասարդներ ու մեծահասակներ։ Կազմակերպիչներ՝ մշակույթի կենտրոնի տնօրենի ժ/պ՝ Նատալյա Մխեյան, խմբավար՝ ...
Մանրամասն |
|
15.10.25
Իրազեկում
|
Հարգելի՛ քաղաքացիներ, հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կանցկացվի «Հրդեհաշիջումը և տարհանումը մանկապարտեզներում» թեմայով ուսումնական վարժանք՝ Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի մասնակցությամբ։ Խնդրում ենք բնակչությանը խուճապի չմատնվել։
|
|
14.10.25
Ընթացքի մեջ է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)
|
Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ կատարվում են Զորավար Անդրանիկ թաղամասին կից երթևեկելի հատվածի հողային և խճապատման աշխատանքներ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 737 միլիոն դրամ, որը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից։ Ծրագրի պատվիրատուն՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։ Դիտել տեսանյութը
|
|
13.10.25
Փոփոխություններ և լրացումներ գյուղատնտեսական աջակցման ծրագրում
|
Գյուղատնտեսությամբ զբաղվող հարգելի΄ տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է նկարներով) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ (այսուհետ՝ Ծրագիր)։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |