14.05.25
Համայնաքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների բաց դասական եղանակով աճուրդի մասին
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնաքային սեփականություն հանդիսացող ներքոնշվող տրանսպորտային միջոցների բաց դասական եղանակով աճուրդ (տե՛ս կից նկարում)։ Աճուրդը կկայանա 2025 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք․Մարտունի Շահումյան-2, 4-րդ հարկ)։ Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթեր։Մասնակցության վճարը սահմանվու է 5000 ՀՀ դրամ։ Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրվան նախորդող երկու ...
Մանրամասն |
|
13.05.25
Հանդիպում ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների հետ
|
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ-ից բռնի տեղահանված և նշված համայնքում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։ ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրների մասին հերթական անգամ իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, Մարտունու համայնքապետարանի, միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանման, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժնի պատասխանատուների հետ համագործակցված հանդիպում են ունեցել Մարտունի համայնքում վերաբնակություն ...
Մանրամասն |
|
12.05.25
Այսօր Բուժքրոջ օրն է
|
-Սիրելի բուժքույրե՛ր, այսօր ձեր մասնագիտական տոնն է՝ Բուժքրոջ օրը։ Այդ կապակցությամբ, թույլ տվեք խորին երախտագիտություն հայտնել՝ ձեր նվիրվածության և անխոնջ աշխատանքի համար։ Դուք ձեր հոգատարությամբ, մասնագիտական հմտություններով և անձնվեր ծառայությամբ ամեն օր բարելավում եք մեր ժողովրդի կյանքի որակը՝ դառնալով առողջության պահպանման և վերականգնման անփոխարինելի մասնակիցներ։ Շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, բարօրություն և մասնագիտական նոր ձեռքբերումներ։ Թո՛ղ ձեր բարի գործը միշտ վարձատրվի սիրով, հարգանքով և գոհունակությամբ։ Մարտունու համայնքապետարան
|
|
11.05.25
Մայիսի 9-ը Մարտունու երաժշտական դպրոցում
|
Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված մայիսի 9-ի Հաղթանակի և խաղաղության տոնին։ Միջոցառմանը մասնակցել են Մարտունու կենտրոնական գրադարանի ակտիվ ընթերցողներ և երաժշտական դպրոցի սաներ, որոնք հանդես են եկել գեղարվեստական խոսքով և երաժշտական կատարումներով՝ ոգեկոչելով Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը և արժևորելով խաղաղությունը։
|
|
09.05.25
Մայիսի 9-ին Մարտունի համայնքում կատարվեց ծաղկեդրման արարողություն
|
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, Մարտունի քաղաքում և գյուղական բնակավայրերում կատարվեց ծաղկեդրում։ Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների հիշատակները հավերժացնող հուշարձաններին ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՏԻՄ պաշտոնյաներ, հանրային ծառայողներ, պետական, ուժային կառույցների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, պատերազմների մասնակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, համայնքի բնակիչներ։
|
|
08.05.25
Մարտունի համայնքում նախատեսված ծաղկեդրման արարողության մասին
|
Հարգելի՛ քաղաքացիներ, վաղը՝ մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Մարտունի համայնքում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ծաղկեդրման արարողություն։ 📌Վայրը՝ քաղաք Մարտունի, Շահումյան փողոց, 2 շենք (համայնքապետարանի դիմաց գտնվող հուշակոթողի մոտ)
|
|
08.05.25
Այսօր Երկրապահի օրն է
|
Այսօր Երկրապահի օրն է։ Մայիսի 8-ը՝ որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ կամավորականների միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։ 2002-ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։ ԵԿՄ-ն ստեղծվել է 1993 թվականին: Կազմակերպությունն ունի զինանշան (թևերը բացած արծիվ, ներքևում սուր և վահան՝ հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ: Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ աջակցել հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների ...
Մանրամասն |
|
07.05.25
Պարզաբանում
|
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի կողմից 2025 թվականի մայիսի 7-ին facebook սոցիալական կայքով կատարված https://www.facebook.com/share/p/1E754rMjRa/ հրապարակմանը՝ տեղեկցվում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 4 բնակավայրերի վերանորոգված մշակույթի տների համար գույքի ձեռքբերման նպատակով իրականացվել է գնումների գործընթաց։ Վերոնշյալ գնումների ԳՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/12 ծածկագրով գործընթացն իրականացվել է 2024 թվականի հունիսի 12-ին https://eauction.armeps.am/ համակարգի միջոցով՝ ՀՀ գնումների մասին օրենքով սահմանված կարգով։ Իրականացվել է ընդամենը 1 մրցույթ, որը բաղկացած է եղել 27 չափաբաժնից, հայտ են ներկայացրել 26 մասնակիցներ, մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 13 մասնակիցներ, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |