Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.11.24 Իրազեկում

Տեղեկացնում ենք, որ տրամադրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքային նախագիծը ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 31-ին տրված N 260 դրական եզրակացությունը:   Հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 2025 թվականին։

11.11.24 «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում, երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով դասընթաց Գյումրիում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում, երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով դասընթացին:   Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական միջավայրի ձևավորմանը և համայնքային երիտասարդական ծառայությունների ստեղծմանը՝ ... Մանրամասն
10.11.24 Այսօր Տեղական ինքնակառավարման օրն է
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքը` ՏԻՄ-ի օրվա կապակցությամբ.-Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ,շնորհավորում եմ ձեզ՝ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր։ 1996 թվականի այս օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքում՝ ՀՀ-ում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ:   Երկրի տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում մեծ դեր ունի տեղական ինքնակառավարումը: ՏԻՄ համակարգը մեր անկախ պետականության ու Սահմանադրության առաջին փորձաքարերից ու հիմնասյուներից մեկն է: Արդեն շուրջ 28 տարի է, որ ՏԻՄ-երը ամբողջացնում են մեր հայրենիքը՝ ... Մանրամասն
08.11.24 Հիշեցում հարկային պարտավորությունների վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ,  հիշեցնում ենք, որ ընթացիկ տարվա անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների հարկի հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետն է դեկտեմբերի 1֊ը ներառյալ, որից հետո կհաշվարկվեն նաև տույժեր ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,04%֊ի չափով։   Հորդորում ենք սահմանված ժամկետում կատարել վերոհիշյալ պարտավորությունները` տույժերից խուսափելու համար։

07.11.24 Ավարտին հասցվեց Արծվանիստ բնակավայրը սնուցող 9 կմ երկարության խմելու ջրագծի կառուցումը
Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում առկա կենսական խնդիրներից էր խմելու ջրի սակավությունը։ Դեռևս 1951 թվականից շահագործվող, սարերից իջնող խմելու ջրի ասբեստյա խողովակաշարը հնացել էր՝ ուներ կոտրված հատվածներ և ներսից աճող մամուռի զանգվածները (տե՛ս նկարը) բազմաթիվ խցանումներ էին առաջացնում։   Մարտունի համայնքի խոշորացումից հետո, 2022 թվականի մարտի 29-ին, Արծվանիստ բնակավայրում կազմակերպվեց հանրային լսում, որի ընթացքում Մարտունու համայնքապետարանի կողմից արձանագրվեցին գյուղի առաջնահերթ խնդիրները։ Բնակիչնեը թիվ մեկ կենսական խնդիր էին համարում խմելու անորակ ու սակավ ջրի հանգամանքը։ Այն ընդգրկվեց 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերում։   2022 թվականի սեպտեմբեր ամսին ավարտին հասցվեց ... Մանրամասն
06.11.24 Մարտունի համայնքում անվճար բժշկական հետազոտություն կանանց համար
2024 թվականի նոյեմբերի 7-ից շարժական մամոգրաֆը տեղակայվելու է Մարտունու ԲԿ-ի տարածքում։  Անվճար կարող են հետազոտվել 45-ից 68 տարեկան կանայք։  Քաղցկեղի սքրինինգի նպատակն է հիվանդությունը բացահայտել զարգացման վաղ փուլում՝ արդյունավետ բուժման համար։  Գրանցվելու համար անհրաժեշտ է դիմել տեղամասային թերապևտին։
05.11.24 ՈՆՄԺ միջոցառումը Մադինայում
Նոյեմբերի 2֊ին Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում տեղի ունեցավ Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների օրվան նվիրված միջոցառում։ Այն անցկացվեց նկարիչ Ներսես Կարապետյանի տուն-թանգարանի բակում։  Միջոցառումը համախմբել էր Մադինայի բնակիչներին. մասնակցում էին գյուղի դպրոցականները, ուսուցիչները, երիտասարդներն ու տարեցները։  Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի և մշակույթի տան համատեղ ջանքերով։ Դպրոցականներն իրենց դասարանների անվամբ տաղավարներում ցուցադրում էին Մադինայի ոչ նյութական մշակույթի` սովորույթների, նիստուկացի, արհեստների, ծեսերի ու պատումների հետ կապված ամեն ինչ, այդ թվում` ավանդական ուտեստներ, կենցաղային սարքեր ու սպասք, Գեղարքունիքի բնությունից տրվող բերքն ու ... Մանրամասն
04.11.24 Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի օրն է

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:  Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է` օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները:  Շնորհավորում ենք Մարտունի համայնքի բոլոր սոցիալական աշխատողներին` իրենց մասնագիտական տոնի առթիվ, և հայտնում խորին շնորհակալություն` կատարած բարդ ու կարևոր աշխատանքի համար։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner