Այսօր: Երեքշաբթի, 25 Հունիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.06.24 Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը
2024 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում մեկնարկեց հունիսի 24-ին, որի ընթացքում ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից զինվորական ծառայության ճանապարհվեց Մարտունի համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Զորակոչի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Բենիկ Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման, Մարտունու համայնքապետարանի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն ... Մանրամասն
23.06.24 Իրազեկում. Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անցկացվելու է «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակների կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը», «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմաներով սեմինար-պարապմունք և գործնական վարժանք, որոնց ընթացքում ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Խնդրում ենք չանհանգստանալ։

23.06.24 «Գամմա» բենդի 4 համերգ Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան խոշորացված համայնքներում
ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի» շրջանակներում «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ- ի նախաձեռնությամբ 2024 թ-ի ապրիլի 1-ից մեկնարկել է «Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագիրը: Ծրագրի նպատակն է հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Գեղարքունիքի մարզում վերջին 3 տարիներին կազմակերպության կողմից հավաքագրված հին ու մոռացության մատնվող երգերը` նպաստելով Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության` մասնավորապես երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը, հանրայնացմանը: Ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում գործող ԳԱՄՄԱ բենդի ... Մանրամասն
21.06.24 Այսօր Բուժաշխատողի օրն է

Հարգելի՛ բուժաշխատողներ, Մարտունու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, սրտանց շնորհավորում է ձեզ՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Ձեր նվիրումի և անխոնջ աշխատանքի շնորհիվ՝ մեր համայնքը պահպանվում է առողջ ու անվտանգ։ Մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում ձեզ՝ ձեր մասնագիտական բարձր ստանդարտների, կարեկցության և անգին ծառայությունների համար։ Շնորհակալությու՛ն՝ ձեր ներդրած ջանքերի և անձնվեր աշխատանքի համար։ Հաջողություն, առողջություն և անձնական երջանկություն ձեզ և ձեր ընտանիքներին։

20.06.24 Ուշադրություն․ Ընդհանուր ջրանջատում Մարտունի քաղաքում

‼️ Ընդհանուր ջրազրկում Մարտունի քաղաքում ‼️
Տեղեկացվում է Մարտունի քաղաքի բնակչությանը և ջրօգտագործողներին, որ Գետափնյա 1 փողոցի խմելու ջրագծի 500 մետր նորակառույց հատվածի շահագործման աշխատանքների հետ կապված՝ վաղը` հունիսի 21֊ին, ժամը 🕘9։00֊ից մինչև ժամը 🕕18։00֊ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի Մարտունի քաղաքի ամբողջական ջրամատակարարումը։

20.06.24 Հաշվետու ցուցահանդես Մարտունու արվեստի դպրոցում
Մարտունու արվեստի դպրոցում տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդեսը։ Այն ուղեկցվեց ավարտական դասարանների հանդիսությամբ։
Եվ ամենասպաավածը` կայացավ առաջին տիկնիկային ներկայացումը` Թումանյանի «Քաջ Նազարը»։ Մեր շրջանավարտներին մաղթում ենք բարի երթ։
19.06.24 Մուլտֆիլմի հերոսի կենցաղը՝ որպես վերականգնվող էներգիայի կիրառման վառ օրինակ (տեսանյութ)
«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ»-ի միջոցառումների շրջանակներում Մարտունի համայնքի նախադպրոցական հաստատություններում կազմակերպվեց 1982 թվականին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Գյուտարար գորտը» մուլտֆիլմի ցուցադրություններ։  Դիտել տեսանյութը   Երեխաները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ դիտեցին մուլտֆիլմը։  Ներքին Գետաշենի մանկապարտեզի սաները նկարեցին և ծեփեցին մուլտհերոսներին։ Նրանք այնքան ոգևորված էին գորտի գյուտերով, որ անընդհատ մտքեր էին փոխանակում գյուտերի և դրանց օգտակարության մասին։ Սաներից մեկն առաջարկեց գյուտ հորինել, որն օգտակար կլինի մարդկանց։ նա բացատրեց, որ անձրևաջրերից կարող են ջրավազան ստանալ, ... Մանրամասն
19.06.24 Ուսուցչի թափուր աշխատատեղեր Մարտունի համայնքի դպրոցներում
Մարտունի համայնքի ներքոհշյալ դպրոցները տեղեկացնում են ուսուցչի թափուր աշխատատեղերի մասին (ամբողջական հայտարարությունները՝ հղումներում)․ 
1️⃣ Երանոսի թիվ 1 միջնակարգ՝ http://gegharkunik.mtad.am/files/announcements/16561.pdf   
2️⃣ Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ՝ http://gegharkunik.mtad.am/files/announcements/16563.pdf  
3️⃣ Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական՝  http://gegharkunik.mtad.am/files/announcements/16536.pdf  
4️⃣ Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ՝ http://gegharkunik.mtad.am/files/announcements/16579.pdf  
5️⃣ Մադինայի միջնակարգ՝  http://gegharkunik.mtad.am/files/announcements/16580.pdf
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner