19.07.25
Կարեն Զախարյանը բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր (տեսանյութ)
|
Կարեն Զախարյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում․ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալով: Պատանի բռնցքամարտիկին հայրենի Մարտունիում դիմավորել են հանդիսավոր կերպով և տոնական արարողությամբ։ Կարեն Զախարյանը գերազանց է հանդես եկել մրցաշարում՝ մինչ եզրափակիչ հասնելը հաղթելով Մակեդոնիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին: Սակայն հայ մարզիկը, ոտքի վնասվածքի պատճառով, չի կարողացել մասնակցել եզրափակիչ մենամարտին։ Դիտել տեսանյութը
|
|
18.07.25
Ամփոփվեցին նկարչական աշխատանքների քվեարկության արդյունքները
|
Նկարչական աշխատանքների առցանց քվեարկությունն ավարտված է․ հայտնի է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Մարտունու մանկական արվեստի դպրոցում կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսի ամենաշատ հավանումներ վաստակած թեմատիկ նկարի հեղինակը։ Երկու շաբաթ ընթացող առցանց քվեարկության ամփոփիչ արդյունքները՝ հավանումների թվով․ Մհերյան Նարե -193 Նազարյան Կարինա -162 Պողոսյան Անի -387 Հարոյան Մարի -627 Հրաչյան Արմեն -252 «Մաքուր էներգիա՝ մաքուր ապագա» խորագրով մրցույթ-ցուցահանդեսի հաղթող հեղինակ է ճանաչվում Մարի Հարոյանը (16 տ․), որին շնորհավորում ենք և մաղթում ստեղծագործական նոր բարձունքներ։ Շնորհակալություն ցուցահանդեսին մասնակցած բոլոր ...
Մանրամասն |
|
17.07.25
Բարձր վարձատրությամբ աշխատանքի հրավեր
|
«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն հայտարարում է բարձր վարձատրությամբ (շուրջ 350,000 դրամ) առկա թափուր աշխատատեղերի մասին․ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Փնտրում ենք բանվորների՝ աշխատավարձը՝ շուրջ 350,000 դրամ (ներառյալ հարկերը)«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բանվորների՝ ներգրավվելու թափոնների կառավարման գործընթացի տարբեր օպերատիվ աշխատանքներում։ Աշխատանքի վայր՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Ձեր հիմնական պարտականությունները կլինեն․ Աջակցել տարածքներում կազմակերպվող տեխնիկական և բեռնափոխադրական աշխատանքներին Կատարել հավաքման, տեղաշարժման, մաքրման և հարթեցման աշխատանքներ Աղբահանության մեքենայի վարորդի ուղեկցությամբ մեկնել՝ գործատուի կողմից նախապես ...
Մանրամասն |
|
16.07.25
Հանձնաժողովը հաղթող ճանաչեց երկու առաջարկ
|
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ մեր համայնքում անցկացվող մասնակցային բյուջետավորման գործընթացը համակարգող հանձնաժողովի կողմից քվեարկության հաղթող են ճանաչվել հետևյալ երկու առաջարկները՝ • Ն. Գետաշեն բնակավայրի ...
Մանրամասն |
|
15.07.25
«Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսություն
|
Այսօր՝ հուլիսի 15-ին, Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը Թումանյանական թեմատիկայով հյուրընկալվել է Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում։ Բանախոսությունը լսելու են եկել Մարտունի համայնքի թանգարանների, գրադարանների, մշակույթի օջախների աշխատակիցներ և թումանյանասերներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Մարտունու համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ։ Բանախոսը ներկայացրել է Թումանյան թանգարանի կողմից ստեղծված Ոսկե դարան բջջային հավելվածը, նորարարական տեխնոլոգիաներով մշակված մեծ լոռեցու կերպարով անիմացիաներից հատվածներ, ապա բանախոսել «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» թեմայով։ Թանգարանի տնօրենը պատասխանել ...
Մանրամասն |
|
14.07.25
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը
|
Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։ Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։ Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։
|
|
13.07.25
Ընթանում են ներկման աշխատանքներ
|
Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերում կատարվում են գազամատակարարման խողովակաշարերի ներկման աշխատանքներ։
|
|
12.07.25
ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության հարցաշար
|
Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ՀՀ կառավարության ռազմավարության գործողությունների պլանի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 բնակչությանն իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ապահովելու համար:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |