Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 20-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի բնակիչ Արտյոմ Քաջիկի Ժամկոչյանը (ծնված՝ 26.01.1988 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW X5 4․8 I մակնիշի 1993 թվականի արտադրության 37 TN 258 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը որոնց հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 20.11.2025 թվականի դրությամբ կազմում են 609122 (վեց հարյուր իննը հազար մեկ հարյուր քսաներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 510002 (հինգ հարյուր տասը հազար երկու) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 99120 (իննսունինը հազար մեկ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արտյոմ Քաջիկի Ժամկոչյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Արտյոմ Քաջիկի Ժամկոչյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Արտյոմ Քաջիկի Ժամկոչյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Սուրբ Վարդան թաղամաս, 1-ին փողոց, թիվ 11):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|