Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 6-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի բնակիչ Տարոն Զավենի Մինասյանը (ծնված՝ 17.01.1992 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված FORD EXPLORER XLT 3.5 L մակնիշի 2017 թվականի արտադրության 18 TF 018 և FORD MUSTANG 2.3 T մակնիշի 2014 թվականի արտադրության 18 EE 018 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենաների գույքահարկերը, որոնց հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 06.11.2025 թվականի դրությամբ կազմում են 587 042 (հինգ հարյուր ութսունյոթ հազար քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 223 125 ( երկու հարյուր քսաներեք հազար մեկ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 63 917 (վաթսուներեք հազար ինը հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Տարոն Մինասյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Տարոն Զավենի Մինասյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 10:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Տարոն Զավենի Մինասյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Աստղաձոր բնակավայր, 36-րդ փողոց, թիվ 60):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|