Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի նոյեմբերի 29-ի №173-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Փայլակ Անդրանիկի Թորոյանի 21.11.2024 թվականի №8428-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի 18-րդ փողոց, թիվ 39 հասցեում գտնվող, Փայլակ Անդրանիկի Թորոյանին (ծնված՝ 20.07.1950 թվականին), Գայանե Փոխանի Թորոյանին (ծնված՝ 29.08.1960 թվականին) և Աննա Փայլակի Սարգսյանին (սեփականության իրավունքի գրանցման վկայականում ազգանունը՝ Թորոյան, ծնված՝ 12.12.1987 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-085-0150-0009 կադաստրային ծածկագրով 0.1265 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 50.16 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 34.56 քմ, կառուցված՝ 2009 թվականին), 5.78 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 4.8 քմ, կառուցված՝ 2009 թվականին), 132.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 100.24 քմ, կառուցված՝ 2009 թվականին), 13.75 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2009 թվականին) և 9.96 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2009 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
նկուղի համար՝ 50.16x10000x0.0874=43840 (քառասուներեք հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ. նկուղի համար՝ 5.78x10000x0.0874=5052 (հինգ հազար հիսուներկու) ՀՀ դրամ. բնակելի տան համար՝ 132.0x10000x0.0874=115368 (հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ. բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 13.75x10000x0.0874=12017 (տասներկու հազար տասնյոթ) ՀՀ դրամ. պարսպի համար՝ 9.96x6000x0.0874=5223 (հինգ հազար երկու հարյուր քսաներեք) ՀՀ դրամ. ընդամենը՝ 181500 (հարյուր ութսունմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023FSY2SV):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, 18-րդ փողոց, թիվ 39 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|