|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2025 թվականի N 1097-Ա |
ՀՐԱՉԻԿ ԱՐՏԱՎԱԶԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 52 արձանագրությունը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի բնակիչ Հրաչիկ Արտավազդի Մարտիրոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 1366310 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից 1128905 (մեկ միլիոն հարյուր քսանութ հազար ինը հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամը գանձել 900145002508 հաշվեհամարին, իսկ 237405 (երկու հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ 900145117033 հաշվեհամարին։
- Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Հրաչիկ Արտավազդի Մարտիրոսյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|