Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հրահատ, Արթուր Կարապետյանների և Սեդա Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 9-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Հրահատ Հայաստանի Կարապետյանի (ծնված՝ 03․01.1964 թվականին), Սեդա Միհրանի Հայրապետյանի (ծնված՝ 07․05.1966 թվականին) և Արթուր Հրահատի Կարապետյանի (ծնված՝ 25․05.1991 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0071-0004 կադաստրային ծածկագրով 0,24951 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 7․20 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1993 թվականին), 61․24 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1993 թվականին), 11․21քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1993 թվականին), 46․13 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1993 թվականին), 45․08 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1993 թվականին), 1․27 քմ մակերեսով օժանդակ շինության (կառուցված՝ 1993 թվականին), 34,42 քմ մակերեսով օժանդակ շինության (կառուցված՝ 1993 թվականին), 17,57 քմ մակերեսով օժանդակ շինության (կառուցված՝ 1993 թվականին), 2․29 քմ մակերեսով պարիսպի (կառուցված՝ 1993 թվականին) և 12,79 քմ մակերեսով պարիսպի (կառուցված՝ 1993 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,25 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 9-րդ փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 1 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|