Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի 2025 թվականի հունիսի 12-ի №165 եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ հատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Հովսեփ Ղալաչյանին սեփականության իրավունքով պատկանող 05-066-0142-0045 կադաստրային ծածկագրով հողամասի և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի սահմանի երկայնքով առկա ընդհանուր թվով 25 բարդի, ուռենի և հացենի տեսակի ծառերը, ինչպես նաև Իզոլդա Սոսի Կիրակոսյանի և Նինա Սարգիսի Զախարյանի սեփականություն հանդիսացող հողամասերի սահմանագծի երկայնքով առկա ընդանուր թվով 10 բարդի, ուռենի և հացենի տեսակի ծառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|