Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 20-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Լյոնիկ Սուրենի Մկրտչյանի (ծնված՝ 26.10.1985 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW X 5 4.4 մակնիշի 2005 թվականի արտադրության 34 XX 634 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները 20.11.2025 թվականի դրությամբ կազմում են 664366 (վեց հարյուր վաթսունչորս հազար երեք հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 526800 (հինգ հարյուր քսանվեց հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 137566 (մեկ հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Լյոնիկ Սուրենի Մկրտչյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Լյոնիկ Սուրենի Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Լյոնիկ Սուրենի Մկրտչյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դուրան թաղամաս, 2-րդ փողոց, թիվ 1):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|