2023 թվականի N_  |   2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   | 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-12-րդ և 16-րդ հոդվածների պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը 2024 թվականի համար` համաձայն հավելված №1-ի։
 
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը 2024 թվականի համար` համաձայն հավելված №2-ի։
 
- Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հարյուր տոկոսով ազատել՝ 
 3.1. Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին․  3.2. երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։ 
- Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հիսուն տոկոսով ազատել՝ 
 4.1. միակողմանի ծնողազուրկ երեխաներին.  4.2. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին.  4.3. հաշմանդամություն ունեցող երեխաներին.  4.4. միևնույն ուսումնական հաստատություն նույն ընտանիքից երկու և ավելի երեխաներ հաճախելու դեպքում.  4.5. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակվող երեխաներին։ 
- Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված զեղչերից (արտոնություններից) օգտվելու կիրառման իրավունքը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում վերապահել համայնքի ղեկավարին։
 
  | 
| 
 | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                         ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
  | 
 | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(56.14 Կբ)
  |  
  | 
(27.82 Կբ)
  |  
 
 |  
  | 
| Նախագծի քննարկման արձանագրությունը | 
 |  
  | 
 |