Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Տարոն Խաչիկի Խլղաթյանը (ծնված՝ 09.07.1962 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW X6 XDRIVE 50 I մակնիշի 2010 թվականի արտադրության 42 BB 600 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 03.11.2025 թվականի դրությամբ կազմում են  907 319 (ինը հարյուր յոթ հազար երեք հարյուր տասնինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 806 012 ( ութ հարյուր վեց հազար տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 101 307 (մեկ հարյուր մեկ  հազար երեք հարյուր յոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Տարոն Խլղաթյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․ 
- Տարոն Խաչիկի Խլղաթյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14:15-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
 
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
 
- Սույն որոշման մասին ծանուցել Տարոն Խաչիկի Խլղաթյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր, 4-րդ փողոց, թիվ 18):
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  |