Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 962-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 962-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՈՎԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-036-0240-0031, 05-036-0253-0120, 05-036-0253-0147 ԵՎ 05-036-0240-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ծովասար բնակավայրի բնակիչներ Սվետա Ավետիսյանի և Անահիտ Հակոբյանի՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №21082025-05-0006, տրված՝ 2002 թվականի մարտի 5-ին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №21082025-05-0004, տրված՝ 2002 թվականի մարտի 5-ին, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №22082025-05-0034, տրված՝ 2002 թվականի մարտի 5-ին և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №29082025-05-0017, տրված՝ 2002 թվականի մարտի 5-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․

  1. Անահիտ Դերենիկի Հակոբյանին (ծնված՝ 08.12.1963 թվականին) և Սվետա Պետիկի Ավետիսյանին (ծնված՝ 29.09.1983 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-036-0240-0031 կադաստրային ծածկագրով 0,47 հա մակերեսով, 05-036-0253-0120 կադաստրային ծածկագրով 0,1767 հա մակերեսով, 05-036-0253-0147 կադաստրային ծածկագրով 0,2266 հա մակերեսով վարելահողերը և 05-036-0240-0024 կադաստրային ծածկագրով 0,17 հա մակերեսով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
  2. Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականները ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
  4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասերն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner