Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 29.11.2024 թվականի №173-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Ատոմ Սամվելի Ավդալյանի 22.11.2024 թվականի №8434-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վերին Դուրան թաղամասի 17-րդ փողոց, թիվ 14 հասցեում գտնվող, Ատոմ Սամվելի Ավդալյանին (ծնված՝ 13.06.1982 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-066-0168-0016 կադաստրային ծածկագրով 0.087 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 140.41 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 116.51 քմ, կառուցված՝ 2019 թվականին), 84.04 քմ արտաքին մակերեսով ձեղնահարկը (ներքին մակերեսը՝ 80.03 քմ, կառուցված՝ 2019 թվականին) և 5.68 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2008 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
ավտոտնակի համար՝ 140.41x6000x0.1028=86605 (ութսունվեց հազար վեց հարյուր հինգ) ՀՀ դրամ. ձեղնահարկի համար՝ 84.04x6000x0.1028=51836 (հիսունմեկ հազար ութ հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ. պարսպի համար՝ 5.68x6000x0.1028=3503 (երեք հազար հինգ հարյուր երեք) ՀՀ դրամ. ընդամենը՝ 141944 (հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված սեփականության իրավունքի պետական գրանցման №19112024-05-0054 վկայականը:
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դուրան թաղամաս, 17-րդ փողոց, թիվ 14 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|