Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Ալիկ Սոյբաթի Հակոբյանը (ծնված՝ 29.07.1983 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW X6 5.0 IX մակնիշի 2008 թվականի արտադրության 74 CO 444 համարանիշի և MERCEDES-BENZ ML 500 մակնիշի 2002 թվականի արտադրության 74 DT 444 համարանիշի մարդատար ավտոմեքենաների գույքահարկերը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 03.11.2025 թվականի դրությամբ կազմում են 845454 (ութ հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 756000 (յոթ հարյուր հիսունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 89454 (ութսունինը հազար չորս հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ալիկ Հակոբյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․ 
- Ալիկ Սոյբաթի Հակոբյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 10:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
 
-  Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։ 
 
- Սույն որոշման մասին ծանուցել Ալիկ Սոյբաթի Հակոբյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր, 18-րդ փողոց, թիվ 42):
 
-  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  |