Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2191-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 2191-Ա

ԱԲԳԱՐ ՆԻԿՈԼԱՅԻ ԽԱՉԱՐՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ 16.12.2024 թվականի թիվ 59 արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 25.12.2024 թվականի թիվ 98 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Աբգար Նիկոլայի Խաչատրյանի  կողմից Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 1-ին փողոց, թիվ 10 հասցեում գործող «Աբգար Խաչատրյան» ԱՁ-ին պատկանող առևտրի կետում հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելու  փաստը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 1-ին փողոց, թիվ 10 հասցեում գործող «Աբգար Խաչատրյան» ԱՁ-ին պատկանող առևտրի կետում հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելու  համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ մասի հիմքով Աբգար Նիկոլայի Խաչատրյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
  2. Աբգար Նիկոլայի Խաչատրյանին՝ 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145106093 հաշվի համարին:
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի վրա:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աբգար Նիկոլայի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner