Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 6-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի բնակիչ Սուսաննա Հայկարամի Գևորգյանը (ծնված՝ 24.08.1965 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES-BENZ S 420 L մակնիշի 1992 թվականի արտադրության 34 MM 967 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի և սեփականության իրավունքով թվով յոթ անշարժ գույքերի գույքահարկերը, որոնց հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 06.11.2025 թվականի դրությամբ կազմում են 1 391 727 ( մեկ միլիոն երեք հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1 056 601 ( մեկ միլիոն հիսունվեց հազար վեց հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 329 108 ( երեք հարյուր քսանինը հազար մեկ հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սուսաննա Գևորգյանը չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Սուսաննա Հայկարամի Գևորգյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 10:30-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Սուսաննա Հայկարամի Գևորգյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Աստղաձոր բնակավայր, 42-րդ փողոց, թիվ 6):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|