Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1629-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2024 թվականի N 1629-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ KM0+00-KM0+600, ԿՈՄԻՏԱՍԻ ՓՈՂՈՑԻ KM0+00-KM0+660, Գ․ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ KM0+00-KM1+350, ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ KM0+00-KM0+950 ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 163 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի եզրակացությունը՝ որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոցի KM0+00-KM0+600, Կոմիտասի փողոցի KM0+00-KM0+660, Գ․ Նժդեհի փողոցի KM0+00-KM1+350, Կարապետյան փողոցի KM0+00-KM0+950 երթևեկելի հատվածների ասֆալտապատման աշխատանքների համար Մարտունու համայնքապետարանին 2023 թվականի հուլիսի 7-ին տրված թիվ 163 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 60 օրով մինչև 14․12․2024 թվականը։
  2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner