Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 5-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի բնակիչ Հայկ Լուտվիգի Քարամյանը (ծնված՝ 03.01.1966 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES-BENZ S 450 L մակնիշի 2007 թվականի արտադրության 37 AV 940 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 05.11.2025 թվականի դրությամբ կազմում են 887778 (ութ հարյուր ութսունյոթ հազար յոթ հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 720000 (յոթ հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 167778 (հարյուր վաթսունյոթ հազար յոթ հարյուր յոթանասունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հայկ Լուտվիգի Քարամյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Հայկ Լուտվիգի Քարամյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 11:45-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Հայկ Լուտվիգի Քարամյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, 10-րդ փողոց, 2-րդ նրբ․ թիվ 16):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|