ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 19-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՊԱՐՏԱԿ ԵԳՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՀՈՒՐՄԻԿ ԵԳՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ԱԲՈՎԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ԵԳՈՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 29-րդ կետի պահանջով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Սպարտակ, Հուրմիկ, Նարինե և Աշոտ Խաչատրյանների դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, 19-րդ փողոց, թիվ 13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սպարտակ Եգորի Խաչատրյանի (ծնված՝ 18․08․1963 թվականին), Հուրմիկ Եգորի Խաչատրյանի (ծնված՝ 27․03․1970 թվականին), Նարինե Աբովի Խաչատրյանի (ծնված՝ 26․08․1972 թվականին) և Աշոտ Եգորի Խաչատրյանի (ծնված՝ 20․03․1958 թվականին) շինությունների և սպասարկման համար անհրաժեշտ 05-085-0158-0019 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,2102 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 59․37 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1974 թվականին), 13․86 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1974 թվականին), 1․05 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1974 թվականին), 30․09 քմ մակերեսով հացատան (կառուցված՝ 1972 թվականին), 22․95 քմ մակերեսով հացատան (կառուցված՝ 1972 թվականին), 32․20 քմ մակերեսով հացատուն-մառանի (կառուցված՝ 1972 թվականին) և 13․20 քմ մակերեսով հացատուն-մառանի (կառուցված՝ 1972 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,2 հա):
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, 19-րդ փողոց, թիվ 13 հասցեն:
- Տնամերձ հողամասի հատկացման չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,0102 հա բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը:
- Սույն որոշումից ծագող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|