|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հունիսի 2025 թվականի N 732-Ա |
ԼԵՎՈՆ ՍԻՐԱԿԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219․1 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետի, 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով, նկատի ունենալով, որ Մարտունի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 9-ի թիվ 692-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հաշվի առնելով, որ Զոլաքար բնակավայրի բնակիչ Լևոն Գրիգորյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող 05-034-0131-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցել են շինություններ, հաշվի առնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջը, այն է վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, Լևոն Գրիգորյանը ենթակա չէ վարչական պատասխանատվության՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Լևոն Սիրականի Գրիգորյանի նկատմամբ արձանագրված վարչական իրավախախտման համար վարչական տույժը չկիրառել։
- Առաջարկել Լևոն Սիրականի Գրիգորյանին մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժել ինքնակամ շինությունները և տարածքը բերել նախնական տեսքի։
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանի և համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Կամո Դավթյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Սիրականի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|