|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 փետրվարի 2025 թվականի N 226-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-034-375-052, 05-034-334-085 ԵՎ 05-034-381-168 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Զոլաքար բնակավայրի բնակիչ Զոհրակ Հերբերտի Հայրապետյանի՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող վարելահողերից (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №2263256, տրված՝ 2007 թվականի փետրվարի 21-ին, №2264344, տրված՝ 2007 թվականի փետրվարի 21-ին, №2399979, տրված՝ 2007 թվականի փետրվարի 21-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
- Զոհրակ Հերբերտի Հայրապետյանին (ծնված՝ 11.05.1980 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-034-375-052 կադաստրային ծածկագրով 0,46 հա, 05-034-334-085 կադաստրային ծածկագրով 0,43 հա, 05-034-381-168 կադաստրային ծածկագրով 0,19 հա մակերեսներով վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականները ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|