|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հուլիսի 2025 թվականի N 784-Ա |
ՋԻՎԱՆ ԳԱՌՆԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219․1 հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետի, 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով, նկատի ունենալով, որ Մարտունի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 9-ի թիվ 693-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի և 48-րդ հոդվածի 1-ին պարբերության հատկանիշներով, հաշվի առնելով, որ Մարտունի քաղաքի բնակիչ Ջիվան Գառնիկի Ավետիսյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի 5-րդ պահաբաժնում՝ Մարտունի քաղաքի հանրային լողափին կից ինքնակամ զավթվել է պետական սեփականություն հանդիսացող հողամաս և տեղադրվել է շարժական վագոն տնակ, մետաղական կոնստրուկցիաներով հավաքված սալիկապատ հատակով զրուցարան, հաշվի առնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերության պահանջը, այն է վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, Ջիվան Ավետիսյանը ենթակա է վարչական պատասխանատվության միայն 48-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված զանցանքի համար՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Ջիվան Գառնիկի Ավետիսյանի նկատմամբ արձանագրված վարչական իրավախախտման համար վարչական տույժը կիրառել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
- Ջիվան Գառնիկի Ավետիսյանին՝ 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին:
- Առաջարկել Ջիվան Գառնիկի Ավետիսյանին երկու ամսվա ընթացքում ապամոնտաժել ինքնակամ շինությունները և տարածքը բերել նախնական տեսքի։
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Կամո Դավթյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջիվան Գառնիկի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|