|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 մայիսի 2025 թվականի N 599-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՀԱՆ ՄԵԽԱԿԻ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ ԻՐ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԱՐԻԱՆԱ ԵՎ ՄԱՅՔԼ ՎԱՀԱՆԻ ՇԱՀԻՆՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ, 54-րդ և 56-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը», Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 02.05.2025 թվականին թիվ 6 արձանագրությունը՝ որոշում եմ.
- Զոլաքար բնակավայրի բնակիչ Վահան Մեխակի Շահինյանին՝ իր անչափահաս երեխաների՝ Արիանա Վահանի Շահինյանի (ծնված՝ 16.06.2017 թվականին) և Մայքլ Վահանի Շահինյանի (ծնված՝ 10.09.2018 թվականին) հետ տեսակցության համար սահմանել հետևյալ կարգը՝ հայրը իրավունք ունի շաբաթվա մեջ մեկ օր՝ երկու ժամ տևողությամբ տեսակցել իր դստերը և որդուն։
- Պարտավորեցնել Վահան Մեխակի Շահինյանին տեսակցության ավարտից հետո երեխաներին վերադարձնել մոր բնակության վայր։
- Պարտավորեցնել երեխաների մորը` Աստղիկ Աբրահամյանին, խոչընդոտ չհանդիսանալ հոր հետ երեխաների տեսակցությանը:
- Պարտավորեցնել Վահան Մեխակի Շահինյանին երեխաների հետ տեսակցությունը կազմակերպել սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|