Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ Ռադիկ Անուշավանի Օհանյանը (ծնված՝ 09.01.1973 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES-BENZ E 350 մակնիշի 2011 թվականի արտադրության 77 RO 757 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 03.11.2025 թվականի դրությամբ կազմում են 1 414 517 (մեկ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1 104 000 (մեկ միլիոն մեկ հարյուր չորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 310 517 (երեք հարյուր տասը հազար հինգ հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ռադիկ Օհանյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․ 
- Ռադիկ Անուշավանի Օհանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 14:45-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
 
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
 
- Սույն որոշման մասին ծանուցել Ռադիկ Անուշավանի Օհանյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 3-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 4):
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  |