|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 սեպտեմբերի 2025 թվականի N 976-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-003-0120-0052 ԵՎ 05-003-0119-0912 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի քաղաքի բնակիչներ Հեղինե և Սարիբեկ Հարությունների՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №26082025-05-0004, տրված՝ 2025 թվականի օգոստոսի 26-ին և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական №25072025-05-0060, տրված՝ 2025 թվականի հուլիսի 25-ին) հրաժարվելու մասին դիմումը՝ որոշում եմ․
- Հեղինե Եզեկիմի Հարությունյանին (ծնված՝ 20.12.1950 թվականին) և Սարիբեկ Տիգրանի Հարությունյանին (ծնված՝ 05.01.1981 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-003-0120-0052 կադաստրային ծածկագրով 0,2834 հա մակերեսով վարելահողը և 05-003-0119-0912 կադաստրային ծածկագրով 0,073 հա մակերեսով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
- Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե սույն որոշումից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի վկայականները ստանալուց հետո համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ հողամասերն ընդունել Մարտունի համայնքի հողային հաշվեկշիռ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|