2025 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՎԱՐԴԵՆԻԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 05-085-0076-0019 կադաստրային ծածկագրով 0.5168 հա մակերեսով հողամասը անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վարդենիկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու նպատակով։
- Առանց համայնքի ավագանու համաձայնության չի թույլատրվում անշարժ գույքը փոխանցել երրորդ անձի, տալ վարձակալության կամ օգտագործման, ինչպես նաև իրականացնել քաղաքաշինական գործունեություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|