Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 133-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Արսեն Սամվելի Ավետիսյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ. 2) Հրաչ Բեգլարի Թամոյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Զոլաքար բնակավայրի 20-րդ փողոց, թիվ 29 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|