Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 6-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի բնակիչ Նորայր Վարդանի Կազարյանը (ծնված՝ 01.01.1992 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված AUDI A6 2.8 QUATTRO մակնիշի 2001 թվականի արտադրության 35 MO 686 համարանիշի մարդատար ավտոմեքենայի և սեփականության իրավունքով պատկանող թվով երկու անշարժ գույքերի գույքահարկերը, որոնց հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 06.11.2025 թվականի դրությամբ կազմում են 475726 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար յոթ հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 370246 (երեք հարյուր յոթանասուն հազար երկու հարյուր քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 98541 (իննսունութ հազար հինգ հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Նորայր Վարդանի Կազարյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Նորայր Վարդանի Կազարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Նորայր Վարդանի Կազարյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Աստղաձոր բնակավայր, Գ․ Նժդեհի փողոց, թիվ 8):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|