|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2204-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի №870-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Պռոշյան փողոց, թիվ 9 հասցեում գտնվող 05-003-0504-0037 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու մասին» №870-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «18.11.1962» թվերը փոխարինել «18.11.1963» թվերով. 2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝ խանութի 1-ին հարկի համար՝ 83.8x20000x0.1969=330004 (երեք հարյուր երեսուն հազար չորս) ՀՀ դրամ. խանութի 2-րդ հարկի համար՝ 83.8x20000x0.1969=330004 (երեք հարյուր երեսուն հազար չորս) ՀՀ դրամ. խանութի բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 4.19x20000x0.1969=16500 (տասնվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ. ընդամենը՝ 676508 (վեց հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր ութ) ՀՀ դրամ։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|