Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 249
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1074-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2025 թվականի N 1074-Ա

ԱՐՄԵՆ ԱՀԱՐՈՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի հոկտեմբերի 9-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Արմեն Ահարոնի Մուրադյանը (ծնված՝ 26.04.1992 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված JEEP GRAND CHEROKEE 5.2 I մակնիշի 1995 թվականի արտադրության 34 FC 663 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 17.09.2025 թվականի դրությամբ կազմում են 919275 (ինը հարյուր տասնինը հազար երկու հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 690800 (վեց հարյուր իննսուն հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 228475 (երկու հարյուր քսանութ հազար չորս հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արմեն Մուրադյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․

  1. Արմեն Ահարոնի Մուրադյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 11:30-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
  2. Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
  3. Սույն որոշման մասին ծանուցել Արմեն Ահարոնին Մուրադյանի (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Մարտունի քաղաք, Մաշտոցի փողոց, 1-ին նրբանցք, թիվ 3):
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner