Այսօր: Հինգշաբթի, 20 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 315
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 157
 

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 27-ի իններորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վարդենիկի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ներքին Գետաշեն բնակավայրի նորակառույց գազատարը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համաձայնություն տալու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք, Վերին Գետաշեն, Մադինա բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվան մանկապատանեկան կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի բնակիչ Լյուբա Նշանի Աղաբեկյանին առողջապահական ծախսի փոխհատուցում տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 89/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0518-0065 կադաստրային ծածկագրով 0.0024 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 30-ի №60-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-045-0107-0142 կադաստրային ծածկագրով 0.01237 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-087-0364-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 200.0 հա մակերեսով արոտավայրը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Մարտին Ռազմիկի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող թվով 5 բարդի տեսակի ծառերը հատելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի №40-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner