|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 մայիսի 2025 թվականի N 652-Ա |
ԱՐԹՈՒՐ ԳՈՒՐԳԵՆԻ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՑ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29․1 հոդվածի 2-րդ մասի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների 1-ին մասի պահանջներով՝ որոշում եմ․
- Արթուր Գուրգենի Դարբինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 89․500 (ութսունինը հազար հինգ հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ որպես աղբահանության վարձավճար։
- Պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Արթուր Գուրգենի Դարբինյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|