Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու անդամներ Հայկ Ալեքսանյանի, Տիգրան Ալեքսանյանի, Տարոն Արշակյանի, Հասմիկ Բաղդասարյանի, Հակոբ Բարոյանի, Արա Գասպարյանի, Անդրանիկ Գրիգորյանի, Պապ Դանիելյանի, Օլգա Դավթյանի, Կորյուն Խաչատրյանի, Մեխակ Հակոբյանի, Նաղաշ Հակոբյանի, Անդրանիկ Հարությունյանի, Սվետլանա Հարությունյանի, Մարինա Հովեյանի, Լիանա Հովհաննիսյանի, Կարինե Հովհաննիսյանի, Գոհար Մանուկյանի, Սյուզաննա Մարկարյանի, Անդրանիկ Մովսիսյանի, Սեդրակ Սահակյանի, Արմեն Սեդրակյանի, Լուսինե Վարդանյանի, Հակոբ Վարդանյանի դիմումները՝ համայնքի ավագանին որոշում է.
- 2024 թվականի համար կատարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու անդամների՝ իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց փոխհատուցում՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|