Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 6-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի բնակիչ Ատոմ Գևորգի Զաքարյանիը (ծնված՝ 02.01.1961 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված VOLKSWAGEN PASSAT 1.8 T մակնիշի 2001 թվականի արտադրության 34 MM 394 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները 06.11.2025 թվականի դրությամբ կազմում են 579477 (հինգ հարյուր յոթանասունինը հազար չորս հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 437238 ( չորս հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր երեսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 126189 (մեկ հարյուր քսանվեց հազար մեկ հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ատոմ Գևորգի Զաքարյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Ատոմ Գևորգի Զաքարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Ատոմ Գևորգի Զաքարյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Աստղաձոր բնակավայր, 45-րդ փողոց, թիվ 3):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|