Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Արթուր Իշխանի Հոխիկյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, 2-րդ փողոց, թիվ 37 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Արթուր Իշխանի Հոխիկյանի (ծնված՝ 11․11.1973 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-033-0097-0019 կադաստրային ծածկագրով 0,0904 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 79.56 քմ մակերեսով կիսանկուղի (կառուցված՝ 1972 թվականին), 141.08 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1972 թվականին), 15.82 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1975 թվականին) և 22.57 քմ մակերեսով մառանի (կառուցված՝ 1975 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,26 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, 2-րդ փողոց, թիվ 37 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|