Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 220
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1409-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 սեպտեմբերի 2024 թվականի N 1409-Ա

ՎԱՐԴԱՆ ՇԱՀԵՆԻ ՇԱՀԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՀՈԲ ավագ տեսուչ ոստիկանության կապիտան Է. Քարամյանի կողմից 2024 թվականի օգոստոսի 20-ին կազմված արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 04.09.2024 թվականին կազմված թիվ 48  արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի  համայնքի Աղավնաձոր  բնակավայրի բնակիչ Վարդան Շահենի Շահինյանի  կողմից  ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երևանյան փողոցում իր կողմից վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 77 DO 776 պետհամարանիշով ավտոմեքենայով ոչ սահմանված վայրում գյուղմթերքի վաճառք կատարելու փաստը՝ որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում իր կողմից վարած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 77 DO 776 պետհամարանիշով ավտոմեքենայով ոչ սահմանված վայրում գյուղմթերքի վաճառք կատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վարդան Շահենի Շահինյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 70000 (յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
  2. Վարդան Շահենի Շահինյանին՝ 70000 (յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին:
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արտյոմ  Քոչարյանի վրա:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Շահենի Շահինյանին  որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner