Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 315
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 394-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2025 թվականի N 394-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԾԱԿՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 6-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 38 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ՄԻՍԱԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ԲԱԳՐԱՏ ՄԻՍԱԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ԴՈՒԽԻԿ ՎԱԼՈԴԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՄԻՍԱԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Բագրատ Միսակի Մխիթարյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 6-րդ փողոց, թիվ 38 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Արմեն Միսակի Մխիթարյանի (ծնված՝ 20․08.1976 թվականին), Բագրատ Միսակի Մխիթարյանի (ծնված՝ 19․11.1977 թվականին), Դուխիկ Վալոդի Մխիթարյանի (ծնված՝ 24․02.1956 թվականին) և Ռոբերտ Միսակի Մխիթարյանի (ծնված՝ 25․06.1975 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-045-0014-0011 կադաստրային ծածկագրով 0,3854 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 47․05 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1950 թվականին), 77.48 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1950 թվականին), 3.04 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1950 թվականին), 5․77 քմ մակերեսով անասնաշենքի (կառուցված՝ 1965 թվականին) և 53․10 քմ մակերեսով անասնաշենքի (կառուցված՝ 1965 թվականին)  սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,39 հա):
  2. Հողամասի վրա առկա են 235․92 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ (կառուցված՝ 2015 և 2017 թվականներին)։  
  3. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
  4. Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 6-րդ փողոց, թիվ 38 հասցեն:
  5. Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner