Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 274
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 789-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հուլիսի 2025 թվականի N 789-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ԹԻՎ 207 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿՈՐՅՈՒՆ ԱՂՎԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ՆԱՐԳԻԶ ՄԻԽԱԻԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՍԵՐՈԲ ԿՈՐՅՈՒՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԿՈՐՅՈՒՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ ընդհանուր հողամասի հատկացված չափից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշման 48-րդ կետը, Կորյուն, Սերոբ, Արթուր Վարդանյանների և Նարգիզ Մուրադյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, թիվ 207 հասցեում գտնվող Կորյուն Աղվանի Վարդանյանին (ծնված՝ 08.01.1957 թվականին), Նարգիզ Միխաիլի Մուրադյանին (ծնված՝ 02.12.1964 թվականին), Սերոբ Կորյունի Վարդանյանին (ծնված՝ 10.03.1984 թվականին) և Արթուր Կորյունի Վարդանյանին (ծնված՝ 15.12.1985 թվականին) հատկացված 05-027-0185-0004 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,1252 հա տնամերձ հողատարածքի և ընդհանուր հողամասի հատկացման չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,0194 հա հողամասի նկատմամբ ճանաչել Կորյուն Աղվանի Վարդանյանի, Նարգիզ Միխաիլի Մուրադյանի, Սերոբ Կորյունի Վարդանյանի և Արթուր Կորյունի Վարդանյանի սեփականության իրավունքը (ընդհանուր հողամասի հատկացումը 0,90 հա):
  2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
  3. Հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր,  թիվ 207 հասցեն։
  4. Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner