Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 20-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Արտաշ Սարիբեկի Սարոյանը (ծնված՝ 10.02.1961 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW 740 I մակնիշի 1999 թվականի արտադրության 34 DT 305 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը որի հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունը 20.11.2025 թվականի դրությամբ կազմում են 2210263 (երկու միլիոն երկու հարյուր տասը հազար երկու հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1632708 (մեկ միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 577555 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր հիսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Արտաշ Սարիբեկի Սարոյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Արտաշ Սարիբեկի Սարոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 11:30-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Արտաշ Սարիբեկի Սարոյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դուրան թաղամաս, 17-րդ փողոց, թիվ 1):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|